Ավստրիայից երեք կնոջ Վրաստան և Հայաստան արտաքսումը, Վիեննայում առաջացրել է բողոքի ցույց
Ավստրիայից երեք կնոջ Վրաստան և Հայաստան արտաքսումը, Վիեննայում առաջացրել է բողոքի ցույց

Ավստրիայից Վրաստան և Հայաստան երեք երիտասարդ կանանց արտաքսելը, բողոքի ցույցեր է առաջացրել Վիեննայում: Աղջիկների արտաքսումը որոշվել է այն պատճառով, որ նրանց ծնողները տարիներ շարունակ անօրինական ապրում էին Ավստրիայում: Այս մասին տեղեկությունը տարածում են ավստրիական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ երկրից դպրոցական աղջիկներին վտարելու հակառակորդները փորձել են խափանել արտաքսման գործընթացը:

Ցույցին մասնակցել է շուրջ 160 մարդ: Ներառյալ տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Նրանք փորձել են արգելափակել արտաքսման կենտրոնի ելքը և տարբեր առարկաներ են նետել ոստիկանության ուղղությամբ:

Ոստիկանության հաղորդմամբ, չնայած դրան աղջիկներին արտաքսել են: