Մեր թշնամին իսլամական ծայրահեղականությունն է, որն ցանկանում է մահի և ջանջանքի առաջացում. Ավստրիայի կանցլեր
Մեր թշնամին իսլամական ծայրահեղականությունն է, որն ցանկանում է մահի և ջանջանքի առաջացում. Ավստրիայի կանցլեր

Սա վեճ չէ քրիստոնյաների և մահմեդականների կամ ավստրիացիների և ներգաղթյալների միջև, դա պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև,- այս մասին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է երկրի բնակչության առջև ելույթ ունենալիս:

Նրա խոսքով, կառավարությունը հետաքննելու է, գտնելու է և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին, աջակիցներին և այն մարդկանց, ովքեր մտածում են այդպես: Ավստրիայի կանցլերի խոսքով, պարզ է, որ հարձակումը դրդված էր իսլամով:

«Մեր թշնամին իսլամական ծայրահեղականությունն է, որն ուղղված է մեր արժեքների, մեր սահմանադրության դեմ և ցանկանում է ոչ միայն մահի ու տառապանքների առաջացում, այլ նաև բաժանել մեր հասարակությունը: Մենք դա թույլ չենք տա: Մենք չենք կարող նրանց տրամադրել ատելության տարածք: Սա վեճ չէ քրիստոնյաների և մահմեդականների կամ ավստրիացիների և ներգաղթյալների միջև, դա պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև»,- հայտարարել է Սեբաստիան Կուրցը:

Վիեննայում հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին, տեղական ժամանակով 20:00-ին: Ոստիկանության տվյալներով, զինված անձը կրակ է բացել վեց տարբեր վայրերում, այդ թվում ՝ սինագոգային հարակից տարածքում: Հինգ մարդ զոհվել է, այդ թվում հարձակվողներից մեկը, 17-ը վիրավորվել: Ավստրիայի կառավարությունը կատարվածը համարում է ահաբեկչական գործողություն: Տարածված տեղեկությամբ, իրավապահները ձերբակալել են չորս մարդու և այս պահին որոնում են մյուսին: Վիեննայում տարբեր օբյեկտները պաշտպանվում են երկրի զինված ուժերի կողմից: