Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում, նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննության շրջանակներում, ձերբակալել է ևս երկու անձի
Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում, նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննության շրջանակներում, ձերբակալել է ևս երկու անձի

Ավստրիայի ոստիկանությունը Վիեննայում, նոյեմբերի սկզբին տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետաքննության շրջանակներում, ձերբակալել է ևս երկու կասկածյալի:

Այս մասին հայտնում է «Ռոյտեր» գործակալությունը ՝ հիմնվելով Ավստրիայի դատախազության վրա:

Ինչպես հայտարարել են Վիեննայի դատախազության մամուլի ծառայությունում, ձերբակալվածներից մեկը 26-ամյա երիտասարդ է: Նա աֆղանական ծագմամբ Ավստրիայի քաղաքացի է: Նրա Դե-Էն-Էմի նմուշը հայտնաբերվել է այն զենքի վրա, որով ջիհադիստը սպանել էր չորս մարդու: Երկրորդ ձերբակալվածի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Նոյեմբերի սկզբին 20-ամյա զինված անձը կրակ է բացել Վիեննայի կենտրոնում, սպանելով չորս մարդու: Ոստիկանությունը կատարվածը գնահատել է որպես ահաբեկչական հարձակում: Հարձակմանը մասնակցելու մեղադրանքով արդեն ձերբակալվել է 15 մարդ: