Ավստրիայի գազատարի հատվածում պայթյունի հետևանքով զոհվել է մեկ և տուժել 60 մարդ
Ավստրիական Ստորին Ավստրիա երկրամասում գտնվող խոշոր գազատարի հատվածում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով կա մեկ զոհ և բազմաթիվ տուժածներ:
Միջադեպի հետևանքով տուժել է 18 մարդ:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները և փրկարարները հաղորդել են 60 տուժածի մասին:
Նշվում է, որ պայթյունը որոտացել է առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:45-ին, ինչից հետո հրդեհ է բռնկվել:
Պայթյունը տեղի է ունեցել Վայդեն ան դեր Մարխ կոմունայում, որը գտնվում է մայրաքաղաք Վիեննայից 45 կմ հեռավորության վրա:
Դեպքի վայրում աշխատող ոստիկաններից մեկի խոսքով՝ գազատարը և այն շրջապատող տարածքը փակ են։