Ավստրալիան հաղթել է Ֆիջիին, ձեռք բերել բոնուս միավոր և դառել խմբի առաջատարը. Ճապոնիա 2019
Ավստրալիան հաղթել է Ֆիջիին, ձեռք բերել բոնուս միավոր և դառել խմբի առաջատարը. Ճապոնիա 2019
Ճապոնիայում ընթացող ռեգբիի աշխարհի առաջնությանը իր առաջին հանդիպումն է անց կացրել մրցաշարի ֆավորիտներից մեկը, Ավստրալիայի հավաքականը: Ֆիջիի հետ հանդիպման առաջին խաղակեսը ավստրալացիների համար բարդ անցավ և անսպասելիորեն ավարտվեց 12-14 հաշվով:

Չնայած դրան, երկրորդ խաղակեսում պատկերը փոխվեց և Ավստրալիան վերջնական հաշիվը գրանցեց 39-21 հաշվով: Չորս լելո դնելու համար Ավստրալիան վաստակեց բոնուս միավոր և այժմ խումբը գլխավորում են հինգ միավորով:

Նշենք, որ Ավստրալիայի խմբում հանդես է գալիս Վրաստանը, որը իր առաջին հանդիպումը սեպտեմբերի 23-ին անց է կացնելու Ուելսի դեմ:

Ռեգբիի աշխարհի առաջնության բոլոր հանդիպումները հեռարձակվելու է առաջին ալիքով: