Ավելացել է շնչադիմակ կրելու ցուցանիշը, որը սահմանափակումների հետ միասին դրական է արտացոլվում կորոնավիրուսի նոր դեպքերի նվազեցման վրա. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինված անձանց շատ բարձր ցուցանիշ է: Գամղրելիձեի խոսքով, մինչ օրս վարակից բուժվել է վարակվածների 86 տոկոսը: Միևնույն ժամանակ, Գամղրելիձեն օրինակ է բերել այսօրվա վիճակագրությունը, ըստ որի վերջին 24 ժամվա ընթացքում բուժված անձանց թիվը գրեթե կրկնակի գերազանցում է վարակվածների թվին:
Սակայն, Ամիրան Գամղրելիձեի պարզաբանմամբ, կան նաև մահվան դեպքեր, և, ցավոք, մահացությունը կարող է էլ ավելի աճել:
«Մեր գործընկերները, բժիշկները, անում են ամեն ինչ, որպեսզի ունենանք հնարավորինս բարձր փրկության ցուցանիշ: Շատ լավ է, որ այժմ ապաքինվածների մեծ ցուցանիշ ունենք: Ընդհանուր առմամբ, փետրվարից երկրում գրանցված է վարակման 208 638 դեպք և ապաքինվածների ցուցանիշը 86 տոկոս է: Այսինքն, ապաքինվել է 180 441 մարդ: Օրինակ, այսօր ունեցել ենք ապաքինման բավականին բարձր ցուցանիշ՝ 4599: Ապաքինված պացիենտների թիվը գրեթե երկու անգամ ավել էր վարակվածների թվից, սակայն մենք ունենք մահվան 39 մահ: Այո, ծանր հիվանդների մեծ քանակի պատճառով, ցավոք, մենք կարող ենք ունենալ մահացության որոշակի աճ: Ամեն ինչ արվում է ծանր հիվանդներին փրկելու համար, բայց որքան շատ դեպքեր ունենանք, այնքան ավելի է ծանրանալու հավանականությունը, հետևաբար, մահացու ելքն ավելի մեծ կլինի», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Գամղրելիձեի խոսքով, պետք է ամեն ինչ անել նոր դեպքերը նվազեցնելու և վարակի տարածումը կանխելու համար:
Ամիրան Գամղրելիձեն նշում է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցները սահմանափակող միջոցներն են և հանձնարարականների պահպանումը:
«Լավ է, որ շնչադիմակ կրելու միտում կա, սահմանափակումների հետ միասին, հենց դա է արդյունքներից մեկը: Շատերը պետք է գիտակցեն, որ դրսում կամ փակ տարածքում շնչադիմակ կրելը շատ կարևոր է: Բարձրացել է չնչադիմակ կրելու մակարդակը, ինչը դրականորեն է ազդում նոր դեպքերի նվազման վրա», – հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն: