2019 թվականի ամառային նավիգացիոն սեզոնի ընթացքում, վրացական «Ջորջիան Աիրվեյս» (Georgian Airways) ավիաընկերությունը եվրոպական ուղղություններով կատարելու է ավելացված հաճախականությամբ չվերթներ:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, թռիչքների հաճախականության աճը վերաբերելու է՝ Թբիլիսի-Ամստերդամ-Թբիլիսի, Թբիլիսի-Վենա-Թբիլիսի, Թբիլիսի-Բոլոնյա-Թբիլիսի, Թբիլիսի-Բարսելոնա-Թբիլիսի, Թբիլիսի-Բրյուսել-Թբիլիսի և Թբիլիսի-Պրագա-Թբիլիսի ուղղություններին:
Պարբերական չվերթները յուրաքանչյուր ուղղությամբ, իրականացվելու են շաբաթական երեք անգամ: Անցած տարի ավիաընկերությունը կատարում էր շաբաթական երկու չվերթ:
Դրա հետ մեկտեղ Georgian Airways-ը վերսկսելու է պարբերական թռիչքները Բաթումիից Մոսկվայի ուղղությամբ, հունիսի 7-ից մինչև հոկտեմբերի 26-ը, շաբաթական մեկ անգամ, ուրբաթ օրերին:
Թռիչքները կատարվելու են Boeing B737, Embraer E190 և E195 տիպի օդանավերով: