Associated Press. «Թալիբանը» շուտով Քաբուլից կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին

22:05, 15.08.2021

«Թալիբանը» շուտով Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլից կհայտարարի «Աֆղանստանի իսլամական էմիրության» ստեղծման մասին: Նշված տեղեկությունը տարածել է «Associated Press»-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» ներկայացուցչությունը:

Այդպես էր կոչվում «Թալիբանի» իշխանությունը Աֆղանստանում 1996-2001 թվականներին:

Հատկանշական է, որ «Թալիբանին» հաջողվել է վերցնել մայրաքաղաք Քաբուլը, իսկ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից:

Նմանատիպ