Ասիայի զարգացման բանկը Քվեշեթի-Կոբի նախագծի համար հաստատել է 415 միլիոն դոլարի վարկ
Ասիայի զարգացման բանկը (ADB) Վրաստանում նոր ավտոմայրուղու շինարարության համար հաստատել է 415 մլն. ԱՄՆ դոլարի վարկ:
Բանկի տվյալներով, նախագիծը երկրի լայնածավալ ծրագրի մասն է և նպաստելու է տրանսպորտային ցանցի բարելավմանը և Վրաստանի, որպես տարածաշրջանի առևտրական և զբոսաշրջային կենտրոն հաստատվելուն:
«Քվեշեթի-Կոբի ճանապարհի նախագիծը առաջինն է հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի ծրագրված բարելավման ցուցակում: Նշված միջանցքը կարևոր տրանզիտային ուղղություն է Վրաստանի, Հայաստանի և տարածաշրջանային առևտրական գործընկերների համար: 23 կիլոմետրանոց շրջանցող ճանապարհը անցնելու է երկրի հյուսիսային-արևելյան Քվեշեթիի, Կոբիի և Կովկասյան գեղեցիկ սարերի միջով: Նոր ճանապարհը ճանապարհը լինելու է ավելի անվտանգ և տեղի բնակչությանը տալու է արագ տեղաշարժման հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժվելու հնարավորություն է տալու զբոսաշրջիկներին և բեռնատարների վարորդներին, որոնք հաճախ խափանում են երթևեկությունը հիմնականում խաչի լեռնանցքում»,-նշված է ADB-ի կողմից տարածված հայտարարության մեջ:
Նրանց փոխանցմամբ, շրջանցող ճանապարհը անցնելու է Խադայի կիրճով և բնութագրվում է այնպիսի ինժիներական որոշումներով, ինչպիսին է Վրաստանի ամենաերկար թունելը (9 կմ.) և կամուրջը, որը անցնելու է Խադիսծղալի գետով: Ճանապարհը բնակչության համար ձեռնհաս կդարձնի տարբեր ծառայությունների մատուցումը, ինչպես նաև կստեղծի նոր աշխատատեղեր:
Դրա հետ մեկտեղ, 35 կիլոմետրանոց ճանապարհը, որով օրեկան անցնում է 3500 ավտոմեքենա, տարեկան 40 օր փակ է և հաճախ լինում են վթարներ:
Հյուսիս-հարավ միջանցքի տրանզիտի ընդհանուր ծավալը 2015 թվականին կազմել է 1,3 մլն. տոննա, որը Վրաստանի ընդհանուր տրանզիտի 12 տոկոսն է, այն դեպքում, երբ զբոսաշրջությունը երկրի ընդհանուր ներքին արտադրանքի 7 տոկոսն է: Շրջանցող ճանապարհի միջոցով Գուդաուրին կստանա միջազգային ճանաչում ունեցող ձմեռային հանգստավայրի կարգավիճակ:
Նախագծի արժեքը մոտ 558,6 միլիոն ԱՄՆ դոլար է, սպասվում է նաև 60 մլն. դոլար եվրոպայի վերակառուցման բանկից և 83,6 մլն. Վրաստանի կառավարությունից: Ճանապարհը նախագծվել է եվրոպական չափանիշներին համապատասխան: Ճանապարհի կազմվածքից ելնելով, անհրաժեշտ կլինի կառուցել 5 թունել, ընդհանուր 11 կմ. երկարությամբ և վեց կամուրջ ՝ 1,6 կմ.:
Նախագծի պատրաստման ժամանակ, Վրաստանի ճանապարհների դեպարտամենտը, ADB-ն և EBRD-ը ուսումնասիրել են դետալները տեղի բնակչության, քաղաքացիական հասարակության և այլ հետաքրքրված անձանց հետ: Նախատեսվել են բնապահպանական և սոցիալական ազդեցության նվազեցման և թևթևացման միջոցառումները, Խադայի կիրճի բիոբազմապիսիության և մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության նպատակով:
Տեղի բնակչության հետ կոնսուլտացիայի ժամանակ որոշվել է 5 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել ձմեռվա սեզոնին ձյան պատճառով որոշ բնակավայրերի կենտրոնից կտրվելու հարցը լուծելու նպատակով:
Ճանապարհի շինարարական աշխատանքները մեկնարկելու են 2020 թվականին: