Ասիայի զարգացման բանկը հաստատել է Վրաստանին տրամադրվող 100 միլիոն դոլլար վարկը
Ասիայի զարգացման բանկը (ADB) կորոնավիրուսի դեմ տարածումը դադարեցնելու, բիզնեսի վրա բացասական ազդեցությունը մեղմացնելու և խոցելի խմբերին, այդ թվում՝ կանանց և երեխաների գոյատևման միջոցները պահպանելու համար հաստատել է Վրաստանի կառավարությանը տրամադրվող 100 միլիոն դոլլար վարկը:
Տեղեկությունն այս մասին տարածում է Ասիայի զարգացման բանկը:
«Կորոնավիրուսը Վրաստանի առևտրային և տուրիստական բնագավառները, ինչպես նաև առողջապահությունը և էկոնոմիկան դրել է մեծ ռիսկի տակ: Մենք աջակցություն ենք հայտնում Վրաստանին՝ համավարակի դեմ պաքայրում և այս համալիր փաթեթը կօգտագործվի երկրի համար անհրաժեշտ բժշկական և սոցիալ-տնտեսական կարիքների համար»,- հայտարարել է Ասիայի զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավան:
Բանկը նշում է, որ խոցելի առողջապահության համակարգը պաշտպանելու համար Վրաստանը հիվանդության տարածումը զսպող քայլեր էր ձեռնարկել դեռևս հունվարին, սակայն համավարակը զգալիորեն վնասեց էկոնոմիկան: Տեղաշարժի սահմանափակումը հարված հասցրեց զբոսաշրջության սեկտորին և նախորդ տարվա համեմատ միջազգային ճանապարհորդների թիվը նվազեց գրեթե 60 տոկոսով:
Կֆինանսավորվի ավելի քան 4000 փոքր և միջին տուրիստական բիզնեսի վճարների հետաձգումը և կսուբսիդավորվի առնվազն 2000 փոքր և միջին հյուրանոցի վարկ:
Կառավարության սոցիալական օգնության մեխանիզմների ֆինանսավորմամբ վարկը կկիրառվի նաև խոցելի խմբերի պաշտպանության համար, որը նկատի ունի աշխատանքը կորցնելու ռիսկի տակ գնտվող 350 000 մարդու ժամանակավոր ֆինանսական աջակցություն»,- ասվում է բանկի կողմից տարածքած տեղեկության մեջ:
Բացի այդ, Ասիայի զարգացման բանկի գնահատմամբ, կորոնավիրուսի դիմաց ամենաանպաշտպանը կանայք են, ովքեր կազմում են Վրաստանի զբոսաշրջության և համավարակի առաջնագծում աշխատող բժշկական բուժանձնակազմի մոտ 60 տոկոսը:
Ասիայի զարգացման բանկը «CARES» փաթեթն ստեղծվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և զարգացման այլ գործընկերների հետ միասին՝ Վրաստանում կորոնավիրուսի ճգնաժամի հաղթահարման համակարգված աշխատանքի շրջանակներում: