Աշխարհում, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 13903 դեպք
Աշխարհում, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 13903 դեպք

Աշխարհի մասշտաբով վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 13 903 դեպք: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքէջում հրապակարված տեղեկության մեջ:

Պաշտոնական տվյալներով, աշխարհի մասշտաբով, վերջին 24 ժամում «COVID-19»-ից զոհվել է 862 մարդ:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 181 994-ի, որոնց կեսից ավելին՝ 86 434-ը գրանցված է Չինաստանի սահմաններից դուրս:

Ընդհանուր, վարակի հետևանքով զոհվել է 7 141 մարդ: Վարակից բուժվել է 78 998 մարդ:

Նոր տիպի կորոնավիրուսը տարածված է աշխարհի 141 երկրում: