Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 232 360 045-ի
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 232 360 045-ի: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփքինսի համալսարանը:
Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից մահացել է 4 756 740 մարդ:
Այս փուլում վարակվածների և մահացածների ընդհանուր թվով Միացյալ Նահանգները զբաղեցնում է առաջին տեղը՝ 43 116 448 դեպքով: Երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ 33 697 581 դեպքով, երրորդը՝ Բրազիլիան՝ 21 366 395 դեպքով:
Համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում կորոնավիրուսի դեմ կիրառվել է 6 128 514 746 դոզա: