Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը: Այս մասին տեղեկությունը տարածում է Ջոն Հոփքինսի համալսարանը: Մահացածների թիվն արդեն գերազանցել է 890 հազարը:

Վարակվածների ու մահացածների թվով առաջին տեղում Ամերիկայի Միացյալ նահանգներն է, որտեղ «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 189 հազար մարդ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում վարակը հաստատվել է մոտ 100 հազար մարդու մոտ: Բրազիլիան երրորդ տեղում է, իսկ Ռուսաստանը ՝ չորրորդ:

Եվրոպայում վարակման դեպքերի աճ է գրանցվել Իսպանիայում, որտեղ Եվրոպայում առաջին անգամ վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է կես միլիոնը: Վարակման դեպքերի աճ է գրանցվել նաև Ֆրանսիայում: Երկրում արդեն քննարկում են սահմանափակումների կրկնակի հաստատման հարցը:

Բացի այդ, համավարակային վիճակը բարդացել է Թուրքիայում: Վերջին մեկ օրում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 1700 դեպք, մահացել է 57 պացիենտ: Ադրբեջանում վարակը հաստատվել է 89 մարդու մոտ, մահացել է երեք մարդ: Հայաստանում նոր տվյալները կհրապարակվեն մի քանի ժամից, իսկ երեկ վարակը հաստատվել  էր 62 մարդու մոտ: