Արվելաձե եղբայրների հիմնադրամի նոր նախագիծը - «Ֆուտբոլն ընդդեմ բռնազավթման»
Արվելաձե եղբայրների հիմնադրամի նոր նախագիծը - «Ֆուտբոլն ընդդեմ բռնազավթման»
Արվելաձե եղբայրների բարեգործական հիմնադրամը տարածել է հետաքրքիր լուր – կազմակերպության նախաձեռնությամբ գործի է դրվել նոր նախագիծ ՝ «ֆուտբոլն ընդդեմ բռնազավթմանը»:
«Արվելաձեների հիմնադրամի և Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանության գործընկերությամբ սկսվել է նոր նախագիծ – «ֆուտբոլն ընդդեմ ռուսական բռնազավթման»: Նախագիծը իրականացվելու է 2008 թվականի օգոստոսի արդյունքում տուժած տարածաշրջանում և այսպես կոչված սահմանակից գյուղերում»,-գրված է Արվելաձե եղբայրների բարեգործական հիմնադրամի պաշտոնական էջում:
 
Ծերովանիի փախստականների բնակավայրում, հիմնադրամի և Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից հոկտեմբերի սկզբին բացված մարզադաշտում անց է կացվել մրցույթ, որտեղ տեղական թիմի հետ միասին մասնակցում էին ՝ Դիցի, Նիքոզի, Ատենի, Կարալեթիի և Ախալդաբայի թիմերը: Մրցման հաղթող է դարձել Դիցի գյուղի թիմը: