Արտասահմանում բազմաթիվ վրացիներ այսօր գտնվում են բանտերում, մենք պետք է անենք հնարավորինս, որ վերացնենք այդ բացասական կողմերը. Իլիա երկրորդ
Արտասահմանում բազմաթիվ վրացիներ այսօր գտնվում են բանտերում, մենք պետք է անենք հնարավորինս, որ վերացնենք այդ բացասական կողմերը. Իլիա երկրորդ

Արտասահմանում բազմաթիվ վրացիներ այսօր գտնվում են բանտերում, գողության կամ այլ բացասական գործողությունների համար, մենք պետք է անենք հնարավորինս, որ վերացնենք այդ բացասական կողմերը,-այս մասին համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է, սփյուռքի օրվան նվիրված ամենամյա համաժողովին խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Ինչպես նշել է պատրիարքը, սփյուռքի գործողությունը, գործունեությունը ազդելու է այցեգրային ռեժիմի վրա: Իլիա երկրորդի խոսքով, այցեգրային ռեժիմը կպարզեցվի, եթե վրացիները իրենց լավ դրսևորեն:

Պատրիարքը խնդրել է իշխանություններին, օգնել վրացիներին վերադառնալ հայրենիք:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալում է սփյուռքի օրվան նվիրված համաժողովը:

Համաժողովը, որը տևելու երկու օր, նպատակ ունի խորացնել հարաբերությունները վրաց փսյուռքի ներկայացուցիչների հետ: