Առոջապահության թեմատիկ խմբի հանդիպմանը նշվել է, որ համաշխարհային փորձով, անհրաժեշտության դեպքում համավարակաբանները քննարկում են նաև տնային պայմաններում բուժումը
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ, տեղի է ունեցել կորոնավիրուսի կապակցությամբ միջգերատեսչական համակարգող խորհրդի, առողջապահության թեմատիկ խմբի հանդիպումը:
Կառավարության աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը քննարկվել է աշխարհում և Վրաստանում ընդհանուր համավարակաբանական միտումը և առողջապահական համակարգի պատրաստվածության մակարդակը: Նշվել է, որ համաշխարհային փորձով, անհրաժեշտութան և հիվանդների թվի արագ աճի դեպքում, համավարակաբանները քննարկում են նաև տնային պայմաններում բուժման հնարավորությունը:
Այս փուլում որոշվել է, որ Հայաստանի Հանրապետության հետ գոյություն ունեցող սահմանային անցակետերից, ուղևորները ՝ Վրաստանի քաղաքացիներ, հնարավորություն կունենան երկիր մուտք գործել միայն «Սադախլո» սահմանային անցակետով, իսկ բեռնափոխադրումները թույլատրվում են առանց խափանումների սահմանային բոլոր անցակետերով: Նմանատիպ սահմանափակում է գործելու նաև Ադրբեջանի հետ սահմանային անցակետերում, բեռնափոխադրումներն ազատ կիրականացվեն, իսկ Վրաստանի քաղաքացիներին հնարավորություն կտրվի երկիր մուտք գործել միայն «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից:
Միևնույն ժամանակ, շեշտը դրվել է առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ արդյունավետ համագործակցության վրա: Նշվել է, որ կլինիկական կառավարման ուղղությամբ, Վրաստանի առողջապահության համակարգին օգնելու նպատակով, առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Վրաստան է ուղարկելու փորձագետների: