Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստեղծում է անկախ հանձնաժողով, որը հետաքննելու է կորոնավիրուսի վրա կազմակերպության և կառավարությունների արձագանքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ասում են, որ կստեղծվի անկախ հանձնաժողով, որը կուսումնասիրի համավարակի դադարեցման դեմ կազմակերպության ձեռնարկած միջոցառումները, ինչպես նաև կառավարությունների արձագանքը: Այս մասին հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը:
Ըստ կազմակերպության գլխավոր տնօրեն, Թեդրոս Ադհանո Գեբրեիեսուսի, հանձնաժողովը կղեկավարեն, Նոր Զելանդիայի առողջապահության նախկին նախարար՝ Հելեն Քարթերը և Լիբերիայի նախկին նախագահ՝ Էլեն Ջոնսոն Սերլիֆը
«Դա չի լինի ուղղակի զեկույց, որը կդրվի պահարանում, մենք այդ հետաքննությանը լուրջ ենք վերաբերվում»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը:
Հիշեցնենք, մայիսին Եվրամիության գլխավորությամբ տարբեր երկրներ, պահանջել են հետաքննել առողջապահության համաշխարհային կազմակերպությանը գործողությունները: