Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը «Մոդեռնայի» արտադրության պատվաստանյութը հաստատել է արտակարգ դեպքերի համար: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:
«Մոդեռնան» դարձել է առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ օգտագործման համար հաստատված հինգերորդ պատվաստանյութը:
«Մոդեռնան» այս շաբաթ հրապարակել է արտադրությունը մեծացնելու ծրագիրը, որի համաձայն, նախատեսում է 2022 թվականին արտադրել պատվաստանյութի երեք միլիարդ չափաբաժին: