Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում կորոնավիրուսի տարածման երկրորդ հոսքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում կորոնավիրուսի տարածման երկրորդ հոսքը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի բացառում կորոնավիրուսի տարածման երկրորդ հոսքը: Ինչպես հայտնում է կազմակերպության ներկայացուցիչ Մայք Ռայանը, այս պահին համավարակը գտնվում է առաջին փուլի միջին գոտում:

Նրա խոսքով, հարկավոր է լավ գիտակցել այն փաստը, որ ամեն պահ հնարավոր է վարակի կտրուկ աճ ունենաք:

Մայք Ռայանը նշում է, որ միայն այն բանի պատճառով, որ հիմա հիվանդությունը նվազման փուլում է, չի կարելի այնպիսի ենթադրություն անել, որ այս իրավիճակն այսպես կպահպանվի և մի քանի ամսում չի նկատվի երկրորդ փուլ: «Մենք հնարավոր է ունենանք երկրորդ փուլ», – հայտարարել է Ռայանը:

Ինչպես պարզաբանում է կազմակերպության ներկայացուցիչը, երկրորդ հոսքը կամ երկրորդ ալիքն ի հայտ կգա գրիպի սեզոնին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բոլոր երկրներին հորդորում է լինել զգույշ և ժամանակին բացահայտել հիվանդությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան