Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր, հունվարի 30-ին քննարկելու է, հայտարարի թե ոչ կորոնավարակի պատճառով միջազգային արտակարգ դրություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այսօր, հունվարի 30-ին Ժնևում քննարկելու է, հայտարարի թե ոչ կորոնավարակի պատճառով միջազգային արտակարգ դրություն: Այդ մասին ասված է կազմակերպության կողմից տարածած հայտարարության մեջ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնաժողովը, կազմակերպության գլխավոր տնօրենին է փոխանցելու, հանձնարարական `արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ:
Բացի այդ, հանձնաժողովի անդամները կքննարկեն հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցները: Նիստից հետո կազմակերպությունը կհրապարակի մասնագետների առաջարկությունները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնաժողովի նիստը տեղի էր ունեցել նաև հունվարի 22-23-ին: Այն ժամանակ կազմակերպությունը հարկ չէր համարել արտակարգ դրություն հայտարարելը:
Հիշեցնենք, Չինաստանում նոր վարակից զոհերի թիվը հասել է 130-ի: Բացի Չինաստանից, վարակման դեպքեր են գրանցվել աշխարհի շուրջ 20 երկրներում: