Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը լքել է Չինաստանում կարանտինային տարածքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը, Չինաստանի Ուհան քաղաքում լքել են կարանտինային տարածքը: Տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը:
Հյուրանոցից դուրս գալիս խմբի անդամները մեկնաբանություն չեն տվել:
Փորձագետների խմբի նպատակն է պարզել «կովիդ 19»-ի ծագումն ու տարածումը:
Կորոնավիրուսը տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքից 2019 թվականի վերջին: