Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը ՈՒհանում սկսում է հետաքննչական գործողություններ. «Սի Էն Էն»
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը ՈՒհանում սկսում է հետաքննչական գործողություններ. «Սի Էն Էն»

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խմբի անդամները, ովքեր օրեր առաջ ժամանել էին Ուհան, ավարտում են կարանտինը և սկսում են հետաքննչական գործողությունները: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

13 հոգանոց միջազգային քննչական խումբը, 24 ժամում ավարտում է երկշաբաթյա կարանտինը: Դրանից հետո նրանց թույլատրվում է սկսել աշխատել Ուխանում: Փորձագետների խումբը պետք է պարզի «կովիդ 19»-ի ծագման ու տարածման պատճառները:

«Կովիդ 19»-ի առաջին դեպքը գրանցվել էր Չինաստանի ՈՒհան քաղաքում, 2019 թվականի դեկտեմբերին, այնուհետև վարակը տարածվել էր ամբողջ աշխարհում: