Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք
Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք: Գրեթե բոլոր նոր դեպքերը ներմուծված են: Հայտնաբերվել է ներքին վարակման միայն մեկ դեպք: Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է հինգ մարդ:

Այսպիսով, Չինաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 81 439-ի, որից 75 448 մարդ բուժվել է: Զոհերի թիվը կազմել է 3 300:

Խուբեյի նահանգում, որտեղ առաջին անգամ գրանցվեց նոր կորոնավիրուսի առաջին դեպքը, վերականգնվել են 63 օր առաջ դադարեցված ավիափոխադրումները, միակ բացառությունը ՈՒհանի միջազգային օդանավակայանն է: Այս պահին Ուհանում վերականգնվել է երկաթգծի տեղաշարժը: Մի քանի օր առաջ իր աշխատանքն է վերսկսել հասարակական տրանսպորտը: