Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները այցելելու են՝ ՈՒհանի լաբորատորիաներ, հիվանդանոցներ ու շուկաներ

Ուհանում գտնվող առողջապահության համաշխարհային կազմակերպության հետաքննչական խումբը, ուրբաթ օրը կհանդիպելու է չինացի գիտնականների հետ: Կազմակերպության փորձագետները, ովքեր հետաքննում են «կովիդ 19»-ի առաջացումը, Ուհանում դիտելու են լաբորատորիաները, հիվանդանոցները և շուկաները: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ռոյտեր» գործակալությունը, հիմնվելով առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:

Մի խումբ փորձագետներ հինգշաբթի, հունվարի 28-ին, դուրս են եկել Ուխան քաղաքում գտնվող կարանտինային հյուրանոցից և սկսել դաշտային աշխատանքներ:

«Խումբը մտադիր է այցելել հիվանդանոցներ, լաբորատորիաներ ու շուկաներ: Դաշտային այցելությունները ներառում են Ուհանի վարակաբանական ինստիտուտը, Հուանանի շուկան, Ուհանի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման լաբորատորիան», – ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Թվիթերի»- ում տեղադրված հայտարարության մեջ:

Անկախ փորձագետների խումբը Չինաստանում կմնա ևս երկու շաբաթ և հանդիպելու է «կովիդ 19»-ով վարակված առաջին հիվանդներին: