Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը Չինաստանի Ուհան քաղաքում այցելել է ծովամթերքների շուկա, որտեղ առաջին անգամ գրանցվել է «կովիդ 19»
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների խումբը Չինաստանի Ուհան քաղաքում դիտել է ծովային արտադրանքների շուկան, որտեղ առաջին անգամ գրանցվել է «կովիդ 19»:
«Ռոյտեր» գործակալության փոխանցմամբ, փորձագետների խմբի այցելության ընթացքում շուկայում խստացվել են անվտանգության միջոցառումները:
Ուհանի ծովամթերքների շուկան փակվել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին (նոր կորոնավիրուսի մի քանի դեպքեր գրանցվելուց հետո), իսկ հունվարի վերջին, Չինաստանի Ուհան քաղաքը ամբողջությամբ փակվեց 76 օրով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, ովքեր ուսումնասիրում են «կովիդ 19»-ի ծագումը, կայցելեն Ուհանի շուկաներ, լաբորատորիաներ և հիվանդանոցներ: Նրանք կհանդիպեն նաև կորոնավիրուսով վարակված առաջին հիվանդների հետ: