Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը դրական է գնահատել մարդկանցով առևտրի դեմ պայքարի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումները
Եվրոպայի խորհրդի փորձագետների խումբը դրական է գնահատել մարդկանցով առևտրի դեմ պայքարի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումները

Արդարադատության նախարարության տեղեկությամբ, 2021 թվականի մարտի 16-ին հրապարակվել է թրեֆիքինգի հարցերում Եվրոպայի խորհրդի փորձագետների ​​խմբի (GRETA) թվով երրորդ զեկույցը, Վրաստանի հանդեպ:

Նրանց տվյալներով, զեկույցը կենտրոնացած է թրեֆիքինգի զոհերի արդարադատության մատչելիության վրա և դրականորեն է գնահատում վերջին տարիներին Վրաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները՝ մարդկանցով առևտրի (թրեֆիքինգի) կանխարգելման, զոհերի և տուժածների պաշտպանության, ակտիվ հայտնաբերման, հետապնդման և համագործակցության ոլորտում:

«Փորձագիտական ​​խումբը նշում է, որ գնահատումների երկրորդ փուլից հետո (2015 թ.) Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել թրեֆիքինգի դեմ պայքարում և շարունակել է ձեռնարկել այս ուղղությամբ օրենսդրական և ինստիտուցիոնալ միջոցառումները:

GRETA-ն դրական է գնահատել քրեական օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, որոնք նպատակ ունեն հեշտացնել ապացույցների պատշաճ որակումը թրաֆիքինգի պրակտիկայում և դրանց հայտնաբերումը: Զեկույցում դրականորեն նշվում է ՆԳ նախարարությունում հատուկ շարժական տեսչական խմբերի քանակի ավելացումը, այս հանցագործության ակտիվ հայտնաբերման համար, որոնք անընդհատ ստուգում են թրեֆիքինգի ռիսկը:

Փորձագետների խումբը նաև ողջունում է աշխատանքի անվտանգության մասին օրենքի ընդունումը, աշխատանքային տեսուչների թվի ավելացումը, հարկադիր աշխատանքի և աշխատանքի շահագործումը հայտնաբերելու համար, և աշխատանքի տեսուչների և ՆԳ նախարարության շարժական խմբերի միջև համագործակցության զարգացումը: GRETA-ն դրական է գնահատում նաև երկրում թրեֆիքինգի զոհերի համար մշակված պետական ​​ծառայությունները, որոնք ներառում են ապաստարաններ և ճգնաժամային կենտրոններ: Իրավաբանական, բժշկական և հոգեբանական օգնություն, պետական ​​փոխհատուցում:

Զեկույցում նաև ընդգծված է, որ ներքին գործերի նախարարությունում և դատախազությունում վկայի և տուժողի համակարգողի ինստիտուտի ամրապնդումը, որի նպատակն է պարզեցնել, տեղեկացնել, նվազեցնել հանցագործության հետևանքով առաջացած սթրեսը, կանխում է երկրորդային տուժումը:

Եվրոպայի խորհրդի մի խումբ փորձագետներ, 2019 թվականի նոյեմբերի 4-8-ը այցելել էին Վրաստան, ծանոթանալու թրեֆիքինգի դեմ պայքարի տեսանկյունից պետության կողմից ձեռնարկված միջոցառումների հետ: Այցի ընթացքում փորձագետները հանդիպել են պետական ​​մարմինների, ժողովրդական պաշտպանի գրասենյակի, տեղական հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների հետ: Մասնագետները այցելել են նաև երկրի թրեֆիքինգի զոհերի ապաստարան և ճգնաժամային կենտրոն», – ասված է հայտարարության մեջ: