Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը անցել է ինքնամեկուսացման մեջ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանո Գեբրեիսուսը անցել է ինքնամեկուսացման մեջ: ՄԱԿ-ի կազմակերպության ղեկավարը «Թվիթեր» սոցիալական ցանցում գրել է, որ ինքը կապ է ունեցել «կովիդ 19»-ով վարակվածի հետ և առաջիկա օրերին կլինի կարանտինի մեջ:
Ըստ Գեբրեիսուսի հայտարարությամբ, կարևոր է, որ բոլորը ենթարկվեն առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցներին, քանի որ դա է վարակի փոխանցման շղթան ճեղքելու ճանապարհը:
«Ես լավ եմ և առանց ախտանիշների, բայց առաջիկա օրերին կլինեմ կարանտինում, առողջապահության համաշխարհային կազմակերպության արձանագրության համապատասխան և կաշխատեմ տնից: Շատ կարևոր է, որ մենք բոլորս հետևենք բժշկական ցուցումներին: Այս կերպ մենք կկոտրենք «կովիդ 19»-ի փոխանցման շղթան, կկանխենք վարակը և կպաշտպանենք առողջապահական համակարգերը»,- գրել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: