Արմեն Սարգսյան. Ղարաբաղյան պատերազմի դադարեցման մասին տեղեկացել եմ մամուլից
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման մասին կնքված պայմանագրի մասին տեղեկացել է մամուլից:
«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:
Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: