Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատանը հայտնաբերել են 389 կգ կոկաին

Արգենտինայում Ռուսաստանի դեսպանատան դիվանագիտական փոստում գտնել են մոտ 389 կգ կոկաին։

Հետաքննության ժամանակ հատուկծառայությունները վերահսկվող մատակարարում են իրականացրել՝ փոխարինելով թմրանյութն ալյուրով և տեղադրելով ճամպրուկների վրա GPS։ Դրանք ուղարկել են դիվանագիտական փոստով Ռուսաստան։ Այնտեղ ձերբակալվել են 4 կասկածյալներ, որոնց անունները չի հաղորդվում։ Ենթադրաբար խոսքը 4 դիվանագետների և վարորդի մասին է։

Բուենոս Այրեսում ձերբակալածների թվում է դեսպանատան նախկին աշխատակիցը, ով հաստատությունում որպես հաշվապահ է աշխատել մինչ 2016 թվականի հուլիս։ Պարբերականը կարծում է, որ թմրանյութերը շենքում հայտնաբերվել են մինչ այդ ամսաթիվը։

Գործից մանրամասներ չեն հաղորդվում, քանի որ հետաքննությունը դեռևս շարունակվում է։