Արեւելյան Գուտայում (Դամասկոսի արվարձան) ուժի մեջ է մտել մարդասիրական դադարը: Երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արեւելյան Գուտայում փետրվարի 27-ից՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, մարդասիրական դադար է հայտարարվում։
Վաֆիդին բնակավայրում սիրիական իշխանությունները Սիրիայի տարածքում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի աջակցությամբ համապատասխան պայմաններ է նախապատրաստել Դամասկոսն Արեւելյան Գուտային կապող միակ մարդասիրական միջանցքով քաղաքացիական բնակչությանն ընդունելու համար։
Մարդասիրական միջանցքից դուրս գալուն պես անվտանգությունն ապահովում են ռուսական ռազմական ոստիկանությունը եւ Սիրիայի բանակի զինծառայողները։ Ալ Դուվեյր բնակավայրում՝ մարդասիրական միջանցքի մոտակայքում, հիվանդներին գնություն ցուցաբերելու համար շարժական բժշկական կետ է տեղակայվել։ Խաղաղ բնակիչների՝ ժամանակավոր ապաստարաններ տեղափոխման համար ավտոբուսներ են նախապատրաստվել։