Արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Ճապոնիայում «Մայքրոսոֆթի» աշխատակիցներին հանգստացնում են շաբաթական երեք օր

Ճապոնիայում «Մայքրոսոֆթ» ընկերության աշխատակիցները շաբաթական հանգստանում են երեք օր: Ինչպես նշված է Մայքրոսոֆթի Ճապոնիայի բաժանմունքի հայտարարության մեջ, աշխատակիցներին տրվել է հանգստի լրացուցիչ մեկ օր, մեկ ամսվա ընթացքում:

Տեխնոլոգիական ընկերությունում հայտարարում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթը զգալիորեն  բարձրացնում է աշխատողների արտյունավետությունը:

Այս միջոցառումը վերաբերել է ընկերության 2280 աշխատողների 90%-ին: Միևնույն ժամանակ, նրանց արգելվում է ավելի քան 30 րոպեանոց ժողովի անցկացում և պահանջել են բոլոր խնդիրները լուծել մեսենջերով:

Ընկերության տվյալներով, արդյունքում աշխատողների արտադրողականությունն ու վաճառքն աճել են մոտ 40% -ով:

2017 թվականի հետազոտության համաձայն, Ճապոնիայի ընկերությունների մեկ չորրորդում աշխատակիցները աշխատավայրում գտնվում են ամսեկան նորմայից 80 ժամ ավել, ընդհանուր առմամբ մեկ ճապոնացին տարեկան աշխատում է 1713 ժամ:

Այդ պատճառով, Մայքրոսոֆթի նորույթը բարձր է գնահատվել աշխատակիցների կողմից: Նման փոփոխությունից հետո գրասենյակում էլեկտրաէներգիայի ծախսերը նվազել են 23 տոկոսով, իսկ թղթի օգտագործման ծախսերը 59 տոկոսով:

Մայքրոսոֆթում հայտարարել են, որ դա իրականացնելու են նաև ձմռանը: