Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ճապոնիայում սնանկացել է 51 ընկերություն

20:39, 10.04.2020

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Ճապոնիայում արդեն 51 ընկերություն է սնանկացել:

Ապրիլին երկրի մասշտաբով արձանագրվել է դեպքերի թվի կտրուկ աճ, որի պատճառով վնաս են կրել երկրի բազմաթիվ փոքր բիզնեսներ, հյուրանոցներ և սննդի օբյեկտներ, որոնց եկամտի հիմնական աղբյուրը զբոսաշրջիկներն էին:

Ճապոնիայում մարտի 7-ին հայտարարվել էր արտակարգ դրություն: Երկրում այժմ արձանագրված է կորոնավիրուսի 5548 դեպք, այստեղից 1519-ը՝ Տոկիոյում:

Նմանատիպ