Արչիլ Թալակվաձեն 10-րդ գումարման խորհրդարանին տարեկան զեկույցն ու ռազմավարական ծրագիրը ներկայացնելու է գարնանային նստաշրջանին
Արչիլ Թալակվաձեն 10-րդ գումարման խորհրդարանին տարեկան զեկույցն ու ռազմավարական ծրագիրը ներկայացնելու է գարնանային նստաշրջանին

Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, օրենսդիր մարմնի գործունեության ամենամյա զեկույցն ու ռազմավարական ծրագիրը ներկայացնելու է գարնանային նստաշրջանին:

Կանոնակարգի համաձայն, խորհրդարանը սովորաբար լսում է զեկույցը և ծրագիրը գարնանային նստաշրջանի լիագումար նիստերի առաջին շաբաթվա ընթացքում:

Արչիլ Թալակվաձեն 9-րդ գումարման խորհրդարանին տարվա առաջին զեկույցը ներկայացրել էր փետրվարի 18-ին: Նրա զեկույցին ի նշան բողոքի ներկա չեն գտնվել «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի»  ներկայացուցիչները: