Արայիկ Հարությունյան. Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը

Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը,- այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ:

Այսօր ամբողջ օրը ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք պատերազմական գործողությունների դադարեցմանն ուղղված մեր անելիքները: Նախօրոք քննարկումներ եմ ունեցել նաև ԱՀ Ազգային ժողովի հետ և ստացել պատգամավորների գերակշիռ մեծամասնության համաձայնությունը: Հաշվի առնելով ներկա ծանրագույն վիճակը և խուսափելու համար հետագա մարդկային մեծաքանակ կորուստներից և Արցախն ամբողջությամբ կորցնելուց՝ ես տվել եմ իմ համաձայնությունը ժամ առաջ դադարեցնելու պատերազմը: Իմ խորին ցավակցություններն ու հպարտությունն եմ հղում մեր նահատակների հարազատներին ու ողջ ժողովրդին: Մենք դեռ ժամանակ կունենանք զոհված հերոսների հարազատների ու մեր զինվորականների հետ երկխոսություն ունենալ մեր անելիքների շուրջ»,- հայտարարում է Հարությունյանը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:

Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:

Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: