Առավոտից, Ռուսաստանի Դաշնությունը սկսում է Լեռնային Ղարաբաղ մտցնել խաղաղապահներին
Ռուսաստանի Դաշնությունը սկսում է Լեռնային Ղարաբաղ մտցնել խաղաղապահներին տեղի ժամանակով ժամը 06:00-ից: Դրան զուգահեռ, Հայաստանի Հանրապետությունը հակամարտության գոտուց դուրս է բերում զինված ուժերը: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:
«Ըստ համաձայնագրի, որն ստորագրել են Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Ռուսաստանի նախագահը, 2020 թվականի նոյեմբերի 10 ժամը 06:00-ից Ռուսաստանի Դաշնությունն սկսում է իր խաղաղապահներին մտցնել Լեռնային Ղարաբաղի գոտի՝ Հայաստանի զինված ուժերի դուրս գալուն զուգահեռ»,- ասվում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը տարածում է հայկական մամուլը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:
Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: