Առանց ձեր սիրո ես չէի կարողանա կրել այս ծանրությունը. Իլիա Երկրորդ
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք արտահայտել եք այս 40 տարիների ընթացքում,- այս մասին հայտարարել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդը՝ «Հին կտակարանի» լիարժեք ակադեմիական հրատարակության և «Մցխեթական Աստվածաշնչի» նոր խմբագրության շնորհանդեսին:
«Ողջունում եմ ձեզ: Այսօր պատմական ամսաթիվ է եկեղեցու և ազգի պատմության մեջ և ցանկանում եմ ողջունել ձեզ բոլորիդ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որը դուք արտահայտել եք այս 40 տարիների ընթացքում: Ես չէի կարողանա կրել այս ծանր բեռը առանց ձեր օգնության: Ես մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում ձեզ սիրո համար, առանց ձեր սիրո ես չէի կարողանա կրել այս ծանրությունը: Աստված օրհնի ձեզ և ողջ Վրաստանը»,- նշել է պատրիարքը: