Առանց Աստծո կամքի ոչինչ չի լինում, սակայն մենք պետք է ավելի շատ հոգ տանենք մարդկանց կյանքը պաշտպանելու մասին. Իլիա Երկրորդ
Առանց Աստծո կամքի ոչինչ չի լինում, սակայն մենք պետք է ավելի շատ հոգ տանենք մարդկանց կյանքը պաշտպանելու մասին. Իլիա Երկրորդ

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք, Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրոդը Տղիբուլիի ողբերգության հետ կապված տարածել է ցավակցական նամակ:

Ցավակցական նամակը հրապարակվել է Վրաստանի պատրիարքարանի կայքէջում:

«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել Տղիբուլիի հանքավայրում, որի հետևանքով զոհվել է վեց մարդ: Իհարկե, առանց Աստծո կամքի ոչինչ չի լինում, սակայն մենք պետք է ավելի շատ հոգ տանենք մարդկանց կյանքը պաշտպանելու մասին:

Մեր պարտքն է ի հիշատակ զոհերի վառել մոմեր և աղոթել նրանց հոգիների համար»,- նշված է նամակում:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը: