Առաջին համալսարանական կլինիկայում կորոնավիրուսից բուժվում են  66 պացիենտ, որոնցից երեքի վիճակը կրիտիկական է
Առաջին համալսարանական կլինիկայում կորոնավիրուսից բուժվում են 66 պացիենտ, որոնցից երեքի վիճակը կրիտիկական է

Այս պահի դրությամբ 81 հիվանդ է առաջին համալսարանական կլինիկայում, որոնցից 66-ը հաստատված կորոնավիրուսային վարակով:

Ըստ կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանիի, այժմ ինը պացիենտ շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում:

«Նրանց վիճակը քիչ թե շատ կայուն է: Այստեղրց երեքինը՝ կրիտիկական: Ինչ վերաբերում է մնացած հիվանդներին, ապա նրանք գտնվում են թոքերի օդափոխության սարքերին, հաճախակի օքսիդացումով», – ասաց Ռատիանին:

Ինչ վերաբերում է 42-ամյա տղամարդուն, ում վիճակը ծանր էր, ըստ Լևան Ռատիանիի, նա տեղափոխվել է թերապևտիկ բաժանմունք:

Ըստ Ռատիանիի, նախատեսվում է մեկ այլ հիվանդի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել թերապևտիկ բաժանմունք:

Միևնույն ժամանակ, կլինիկայում ինը շաբաթվա հղի կնոջ վիճակը կայուն է:

Ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 266 է, որից 67-ը՝ ապաքինվել:

Վրաստանում վիրուսից մահացել է երեք մարդ: