Առաջիկայում Թբիլիսիի մետրոյի կազմին կավելանան արդիականացված վագոններ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր գտնվում էր Թբիլիսիի տրանսպորտային ընկերության Գլդանիի դեպոյում, որտեղ ծանոթացել է մետրոյի վագոնների վերանորոգման գործընթացին:
Ինչպես նշել է Կախա Կալաձեն սոցիալական ցանցում տեղադրված տեսաուղերձում, մետրոյից օգտվում է բազմաթիվ մարդ և մայրաքաղաքի կառավարությունն անում է կարևոր քայլեր, որպեսզի հանրային տրանսպորտի այս տեսակը դառնա առավել հարմարավետ:
«Մենք բազմիցս խոսել ենք, որ հանրային տրանսպորտի զարգացումը, դրա կարգավորումը մեզ համար կարևորագույն առաջնահերթություն է և այս ուղղությամբ արդեն արել ենք որոշ քայլեր: Հայտարարել ենք, որ դեղին ավտոբուսների պարկը, որը փաստացի սպառել է իր ռեսուրսը և շատ ծանր վիճակում է, 2019 թվականի ավարտին ամբողջությամբ կփոխարինվի նոր, էկոլոգիապես մաքուր ավտոբուսներով:
Մետրոյով ուղևորվում են բազմաթիվ մարդիկ, մետրոյի անձնակազմը ամեն օր տեղափոխում է շուրջ 400 հազար ուղևորի և մենք կանենք ամեն բան, որպեսզի սպասելաժամանակը կրճատվի: Կարևոր է գնել հավելյալ վագոններ, վերանորոգել հինը, որպեսզի ուղևորությունը դառնա առավել հարմարավետ»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում մետրոյի վագոններին ավելացել է չորս կազմ և առաջիկայում կավելանա ևս չորսը»,- հայտարարել է Կախա Կալաձեն: