Անրի Օխանաշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության դեսպանի հետ

16:09, 27.12.2024

Վրաստանի արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին հանդիպել է Վրաստանում Թուրքիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայի հետ։

Ներածական հանդիպմանը կողմերը խոսել են իրավունքի ոլորտում երկու երկրների իրավասու գերատեսչությունների միջև սերտ և արդյունավետ համակարգման մասին և պատրաստակամություն հայտնել հետագայում էլ ավելի խորացնել փոխադարձ համագործակցությունը։

Արդարադատության նախարարությունում կայացած հանդիպմանը մասնակցել են Վրաստանի արդարադատության փոխնախարարներ Բեքա Ձամաշվիլին և Նիկո Թաթուլաշվիլին և Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Բորան Ջան Քոչբողանը։

Տեղեկությունը տարածում է արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ