Անջեյ Դուդա. Ես խոսել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ Վրաստանում տիրող իրավիճակի մասին, վրաց ժողովուրդն անձեռնմխելի իրավունք ունի շարժվելու դեպի միասնական Եվրոպա
Անջեյ Դուդա. Ես խոսել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ Վրաստանում տիրող իրավիճակի մասին, վրաց ժողովուրդն անձեռնմխելի իրավունք ունի շարժվելու դեպի միասնական Եվրոպա

Ես խոսել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ Վրաստանում տիրող իրավիճակի մասին, տիկին նախագահին հավաստիացրել եմ իմ ամուր աջակցությունը նրա ղեկավարությանը և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին,- այս մասին սոցցանցում գրում է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Նրա խոսքով, վրաց ժողովուրդն անձեռնմխելի իրավունք ունի շարժվելու դեպի միասնական Եվրոպա։

«Ես խոսել եմ նախագահ Զուրաբիշվիլիի հետ Վրաստանի ներկայիս իրավիճակի մասին։ Ես վստահեցրել եմ տիկին նախագահին իմ ամուր աջակցությունը նրա ղեկավարությանը և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին: Վրաց ժողովուրդն անձեռնմխելի իրավունք ունի շարժվելու դեպի միասնական Եվրոպա: ԵԱՀԿ-ի հանձնարարականներին համապատասխան նոր ընտրությունները ելք են ներկայիս ճգնաժամից»,- գրել է Դուդան։