Անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտրամադրվի բուժօգնություն, ի՞նչ կարող ենք անել մենք, հացադուլ անող բոլոր բանտարկյալներին ազատ արձակենք. Միխեիլ Սարջվելաձե
Անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտրամադրվի բուժօգնություն, ի՞նչ կարող ենք անել մենք, հացադուլ անող բոլոր բանտարկյալներին ազատ արձակենք. Միխեիլ Սարջվելաձե

Սխալ է ասել, որ իշխող կուսակցությունը պետք է պատասխանատվություն ստանձնի հացադուլի պատճառով նրա առողջության հնարավոր վատթարացման համար, – այս մասին հայտարարել է խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, Միխեիլ Սարջվելաձեն:

Նրա խոսքով ՝ անհրաժեշտության դեպքում Սաակաշվիլիին կտրամադրվի համապատասխան բժշկական օգնություն:

«Բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին պատշաճ բժշկական օգնությունը որ պետք է ապահովվի, բնականաբար, դա պարտավոր է անել Արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը: Սա անվիճելի է և չի կարող վիճարկվել, բայց ասել, որ իշխող կուսակցությունը պետք է պատասխանատվություն ստանձնի հացադուլի պատճառով իր առողջության հնարավոր վատթարացման համար, սխալ է: Սաակաշվիլին բուժօգնություն կստանա: Ի՞նչ անենք, նրանք, ովքեր հացադուլ են սկսում, բոլոր բանտարկյալներին թողնենք դուրս: Կարծում եմ, որ դա ճիշտ չէ», – ասել է Միխեիլ Սարջվելաձեն: