Անհրաժեշտ է ինքնիշխան երկրին մեղադրանքներ ներկայացնելու դեպքում, ներկայացնել նաև ապացույցներ. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանություն
Անհրաժեշտ է ինքնիշխան երկրին մեղադրանքներ ներկայացնելու դեպքում, ներկայացնել նաև ապացույցներ. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանություն

Ռուսաստանի կողմից Վրաստանի վրա իրականացրած կիբերհարձակմանը արձագանքել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը: Դիվանագիտական առաքելության ֆեյսբուքի պաշտոնական էջում ասվում է, որ նրանք հիասթափված են, սակայն չեն զարմացել Ռուսաստանի դեմ հերթական մեղադրանքի առաջադրումից:

«Ցավոք, ամերիկացի դիվանագետները, որոնք ժամանակին բարձր պրոֆեսիոնալներ էին, գնալով դիմում են բուլվարային ամսագրերի: Նրանց համար գլխավորը սենսացիան է: Ցավոք, ԱՄՆ-ին հազվադեպ են հիշեցնում, որ գոյություն ունեն միջազգային նորմեր, որոնք պահանջում են, որ ինքնիշխան պետության դեմ մեղադրանք ներկայացնելուն զուգահեռ, պետք է ներկայացվեն նաև ապացույցներ», – ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը պատրաստ է երկխոսություն վարել միջազգային արդի բոլոր հարցերի շուրջ:

Փետրվարի 20-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ 2019 թվականի հոկտեմբերին, Վրաստանում կիբերհարձակում է իրականացվել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից:

Լայնածավալ կիբերհարձակումը տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 28-ին: հիմնախնդիրներ են ստեղծվել հարյուրավոր կայքերի, այդ թվում ՝ Վրաստանի առաջին ալիքի վեբ-պորտալի և ներքին ցանցի մոտ: Վրաստանի ռադիոն ժամանակավորապես խափանվել էր: Արգելափակվել էին մի շարք հեռուստատեսություններ և վեբ պորտալներ:

Կիբերհարձակումն իրականացվել էր նաև Վրաստանի նախագահի աշխատակազմի կայքի վրա: Կայքերի բացման ժամանակ հայտնվում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի լուսանկարը ՝ «Ես կվերադառնամ» վերնագրով: