Անգնահատելի են մեր քաղաքացիների բարձր պատասխանատվությունը, կառավարության արագ արձագանքումը և միջազգային աջակցությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում. Գիորգի Գախարիա
Անգնահատելի են մեր քաղաքացիների բարձր պատասխանատվությունը, կառավարության արագ արձագանքումը և միջազգային աջակցությունը կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում. Գիորգի Գախարիա

Անգնահատելի են մեր քաղաքացիների պատասխանատվության բարձր զգացումը, կառավարության արագ արձագանքումը և միջազգային աջակցությունը «Կովիդ 19» համաճարակի դեմ պայքարում: Այս մասին իր թվիթերյան էջում գրառում է արել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վրաստանի կառավարության ղեկավարը վերը նշված խոսքերով անդրադարձել է «Վաշինգտոն փոստ»-ի հրապարակած հոդվածին, որը վերաբերում է Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին:

«Վաշինգտոն փոստ»-ը Վրաստանը ճանաչել է որպես «Կովիդ 19»-ի դեմ պայքարի ամենահաջողակ օրինակներից մեկը: Ըստ հոդվածի, համաշխարհային պանդեմիան ցույց տվեց, որ փոքր երկրներն ավելի հաջողակ են կարողանում հաղթահարել մարտահրավերները, իսկ ուժեղ և խոշոր պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանը և Չինաստանը, համաճարակի հետևանքները խիստ ծանր են: «Այն ժամանակ, երբ հարևան Ռուսաստանում կորոնավիրուսը մեծ տարածում է գտել, Վրաստանը խաղաղության կղզի է: 3,75 միլիոն բնակչությամբ երկրում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը մոտ 700 է, իսկ մահվան՝ 12, ինչն էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արժանացել է գովեստի», – գրում է հրատարակությունը:

 

Հեղինակ՝    Անժելլա Սարոյան