Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել Գվարդիոլային

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային, գրում է Daily Mail-ը։

Կատալոնացի մասնագետը պետք է բացատրություն տա, թե ինչու է հանդիպման ժամանակ նրա հագուստի վրա եղել դեղին ժապավեն, որն ունի քաղաքական ուղերձ։ FA-ի հայտարարության մեջ նշվում է, որ Գվարդիոլան խախտել է կազմակերպության համազգեստի ու գովազդի հետ կապված կանոնակարգը։ Մարզիչը մեղադրանքին պետք է պատասխանի մինչեւ մարտի 5-ը։

Իսպանական մամուլի համաձայն՝ Խոսեպ Գվարդիոլան դեղին ժապավենը կրում է Կատալոնիայի անկախացման հանրաքվեի պատճառով ձերբակալվածներին աջակցելու համար։