Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց:
Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի արևելյան շրջաններում առկա իրավիճակը:
Տարածված տեղեկությամբ, Մերկելը և Պուտինը շոշափել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ունեցած համաձայնության հարցը, որը ենթադրում է Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացման գոտու ստեղծում: