Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց
Անգելա Մերկելի և Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց

Գերմանիայի կանցլերի և Ռուսաստանի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց:

Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Սիրիայի և Ուկրաինայի արևելյան շրջաններում առկա իրավիճակը:

Տարածված տեղեկությամբ, Մերկելը և Պուտինը շոշափել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից ունեցած համաձայնության հարցը, որը ենթադրում է Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացման գոտու ստեղծում: