Անդրեյ Սիբիգան հայտարարում է, որ դադարեցնելով ռուսական գազի տարանցումը ԵՄ երկրներ՝ Ուկրաինան Ռուսաստանին զրկել է Եվրոպայի վրա ազդեցության վերջին լծակներից մեկից

20:10, 02.01.2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան կարծում է, որ արգելափակելով ռուսական գազի տարանցումը ԵՄ երկրներ՝ Ուկրաինան զրկել է Ռուսաստանին Եվրոպայի վրա իր ազդեցության վերջին լծակներից մեկից։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ ինքը վստահ է, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարման դադարեցումը կնվազեցնի Եվրոպայի վրա ազդելու և գազը որպես զենք օգտագործելու Ռուսաստանի հնարավորությունները։

«Ուկրաինան ոչ միայն արգելափակեց ռուսական գազի տարանցումը, այլեւ Պուտինին զրկեց Եվրոպայում ազդեցության վերջին լծակներից մեկից եւ էներգիան որպես զենք օգտագործելու հնարավորությունից։ Եվրոպան և աշխարհն ավելի ապահով կլինեն առանց ռուսական գազի, նավթի և այլ կախվածությունների, ինչպես նաև առանց Ռուսաստանի»,- գրել է Սիբիգան։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Կիևը դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա։

Նմանատիպ