ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը և երկկուսակցական համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա են
Ամերիկան Վրաստանի կողքին է եղել անկախության վերականգնման օրից արված յուրաքանչյուրի քայլի ժամանակ և այսօր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, երկկուսակցական համագործակցությունը ներառյալ, ամենաբարձր մակարդակի վրա է,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Վաշինգտոնում, Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կոնֆերանսի բացմանը:
Կառավարության ղեկավարի գնահատմամբ, ռազմավարական գործընկերության 10 տաիրների ընթացքում, երկկողմ համագործակցությունն խորացել և ընդլայնվել է աշխարհագրական և տնտեսական առումով:
Վարչապետն ընդգծել է նաև ԱՄՆ-ի կոնգրեսի կողմից ընդունած ազգային պաշտպանության արձանագրությունը, որն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը և անվտանգությանը և ամերիկացի բարեկամներին հայտնել է շնորհակալություն:
Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կոնֆերանսը, որը հյուրընկալում է ԱՄՆ-ի խաղաղության ինստիտուտը, անցկացվում է Վրաստանի դեսպանության և «Հերիթիջ հիմնադրամի» համաֆինանսավորմամբ: