ԱՄՆ-ում վերջին մեկ օրում արձանագրվել է հոսպիտալացման ռեկորդային ցուցանիշ
ԱՄՆ-ում հոսպիտալացման կտրուկ աճի պատճառով գործում է մասնակի կարանտին:
Վերջին մեկ օրում երկրում հիվանդանոց տեղափոխվելու կարիք է ունեցել 124 686 կորոնավարակակիր, որը երկրի հոսպիտալացման ռեկորդային բարձր ցուցանիշ է:
Բացի այդ, ԱՄՆ-ում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է արձանագրվել: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 3 708 մարդ:
Համավարակի մեկնարկից մինչ օրս ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 338 544 մարդ: Այս ցուցանիշով երկիրն աշխարհում առաջին տեղում է: